Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հալվան երիտասարդացման արևելյան գաղտնիքն է. 1in.am

Հալվան երիտասարդացման արևելյան գաղտնիքն է. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ` հալվայի հայրենիքը Իրանն է, որտեղ նա հայտնվել է մթա 5-րդ դարում: Մեզ մոտ արևելյան աղանդերը հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբին:

Իսկական հալվան ձեռքով պատրաստում են իրանացի վարպետները, ովքեր կարծում են, որ հալվան արդյունաբերական եղանակով պատրաստելու դեպքում կորցնում է իրական որակն ու համը:

Այժմ կան հալվայի բազմաթիվ տեսակներ ու այն պատրաստելու բազում բաղադրատոմսեր: Սակայն առողջության համար օգտակար են միայն նրանք, որոնք չեն պարունակում արհեստական բույրեր և էմուլգատորներ: Հալվան, իրավամաբ, կարելի է անվանել ո՛չ միայն հրուշակեղենային հմտության գլուխգործոց, այլև առողջ ապրելակերպը գնահատողների համար իսկական գտածո:

Այն օժտված է երիտասարդացնող յուրահատկությամբ, ամրապնդում է սրտանոթային համակարգը, բարելավում է մարսողությունը, օգնում պայքարել վատ տրամադրության դեմ, ունի հանգստացնող ներգործություն: Հալվան պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուց: Երիտասարդությունը պահպանելու համար բավական է կանոնավոր օգտագործել ոչ մեծ քանակությամբ հալվա: Այն կօգնի բարելավել տեսողությունը, ամրապնդել նյարդային համակարգն ու օրգանիզմի դիմադրողականությունը: Խորհուրդ են տալիս հալվա օգտագործել նաև հղի կանանց, կերակրող մայրերին՝ օրգանիզմի ֆիզիկական ուժի վերականգնման համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. znamenka.all.biz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ